Կառավարության որոշմամբ, մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի պաշտպանության նախարարությանը:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանում իրականացնելու նպատակով: